







Մադրիդի Ռեալը հաղթանակով մեկնարկեց 2009/10 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում` արտագնա խաղում 2-5 հաշվով առավելության հասնելով Ցյուրիխի նկատմամբ:

0-1` Կրիշտիանո Ռոնալդու 27'
0-2` Ռաուլ 33', 0-3` Իգուային 46'
2-4` Կրիշտիանու Ռոնալդու 89'
2-5` Գուտի 96' 

Մեջբերումներ Բեռնար Շալլանդ, «Ցյուրիխի» գլխավոր մարզիչ

Ես գիտեմ, որ նախորդ մրցաշրջանում «Միլանի» դեմ խաղի ընդմիջման ժամանակ իմ ֆուտբոլիստներից մի քանիսը մոտենում էին մրցակից թիմի ֆուտբոլիստներին և խնդրում էին փոխանակել մարզաշապիկները: Չեմ կարող նրանց մեղադրել Ռաուլի կամ Կրիշտիանո Ռոնալդուի մարզաշապիկն ունենալու ցանկության մեջ: Սա խոսում է միայն այն մասին, որ նրանք ֆուտբոլի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն: Պարզապես հիանալի է, որ մենք մասնակցում ենք այս ամենին, մենք ցանկանում ենք բավականություն ստանալ, սակայն միայն դա բավարար չէ: Մենք նաև ցանկանում ենք ներկայացում ցույց տալ, հպարտանալ մեզանով և պայքարել մինչև վերջ: Մենք ցանկանում ենք ապացուցել, որ արժանի ենք այստեղ լինելուն: Միշել Պլատինին իրավացի էր, երբ համեստ թիմերին Չեմպիոնների լիգային մասնակցել

ու հնարավորություն տվեց, և եթե մենք ցանկանում ենք արդարացնել այդ որոշումը, պետք է ինչ-որ յուրահատուկ բան ցույց տանք:
Մանուել Պելլեգրինի, «Ռեալի» գլխավոր մարզիչ
Իմ պատկերացմամբ գոյություն չունի հիմնական կազմի գաղափարը: Իմ տրամադրության տակ կան 23 ֆուտբոլիստներ, որոնք պետք է պարբերաբար խաղան, և ես բոլորից առավելագույնն եմ պահանջելու: Կարևոր է յուրաքանչյուրի մոտ մոտիվացիայի անհրաժեշտ մակարդակը պահպանելը և ոչ մեկին չմոռանալը: Չեմպիոնների լիգան հսկայական հետաքրքրություն է առաջացնում, և մենք պետք է ձգտենք հաջողության հանսնել: Այս տարի եզրափակիչը կանցնի Մադրիդում: Բնականաբար, դա մեծ պատասխանատվություն է առաջացնում մեզ մոտ, քանի որ մենք, իհարկե, ցանկանում ենք սեփական հարկի տակ նվաճել տիտղոսը: Պետք է հարգել միմյանց: Ես տեսել եմ «Ցյուրիխի» մասնակցությամբ չորս հանդիպում: Դա մի թիմ է, որը ձգտում է հարձակողական ֆուտբոլ խաղալ: Դա ուժեղ հարձակվողներ ունեցող ակումբ է: Նրանք, ինչպես և մենք, ցույց կտան այն ամենն, ինչի ունակ են:
«Ցյուրիխը» խմբային մրցաշարի ուղեգիր ձեռք բերեց հիմնականում «Վենտսպիլսի» նկատմամբ տարած վստահ արտագնա հաղթանակի շնորհիվ: Յոհան Ֆոնլանտենը, Սիլվեն Էգերտերը և Դուշան Ջուրիչը շվեյցարացիների նկատմամբ երեք գնդակի առավելություն ապահովեցին, իսկ սեփական հարկի տակ նրանք Լատվիայի չեմպիոնին պարտության մատնեցին 2:1 հաշվով: «Ռեալը» Չեմպիոնների գավաթի համար իր նախորդ արշավն ավարտեց 1/8 եզրափակիչում՝ ընդհանուր 0:5 հաշվով զիջելով «Լիվերպուլին»: Այդպես մադրիդցիներն արդեն 13-րդ անգամ անընդմեջ հաղթահարեցին խմբային փուլի արգելքը, ընդ որում 7 դեպքում նրանք խմբից դուրս են եկել առաջին տեղով: Մյուս կողմից, հինգերորդ անգամ անընդմեջ, «Ռեալը» պարտվեց արդեն 1/8 եզրափակիչում: . Նախորդ տարվա խաղարկությունը «Ռեալը» սկսեց «Սանտիագո Բեռնաբեուում» ԲԱՏԷ-ի նկատմամբ տարած հաղթանակով /2:0/, իսկ 2007/08 մրցաշրջանի մեկնարկում մադրիդցիները 2:1 հաշվով առավելության են հասել «Վերդերի» նկատմամբ: Դրան նախորդած երեք տարիների ընթացքում արքայական ակումբը մեկնարկում պարտություններ էր կրում: Երկու անգամ նրանք զիջել են «Լիոնին /0:3, 0:2/, իսկ երրորդ դեպքում հաղթանակը բաժին էր հասել «Բայերին»՝ 0:3: Նախորդ խաղարկության խմբային մրցաշարի երեք հանդիպումներից երկուսում «Ռեալը» հաղթանակ է տարել: Մադրիդիցները երեք միավոր վաստակեցին Մինսկում /ԲԱՏԷ/ և Սանկտ Պետերբուրգում /«Զենիթ»/ և Իտալիայում պարտվեցին «Յուվենտուսին»:
Ի՞նչ կա չկա
«Ցյուրիխ»
Վնասվածքներ ունեցողներ` Դանիել Շտյուկի /ոտնաթաթ/, Հայնց Բարտմյոլլեր /ծունկ/, Յասսին Շիկաուի /ծունկ/, Մարկո Շենբեխլեր /ազդր/ Որակազրկվածներ՝ չկան
Զգուշացվելու դեպքում հաջոր խաղը բաց կթոնեն՝ չկան:
«Ռեալ»
Վնասվածքներ ունեցող՝ Սերխիո Ռամոս /ձախ ոտքի ջիլ/
Որակազրկվածներ՝ չկան
Զգուշացվելու դեպքում հաջորդ խաղը բաց կթողնեն՝ չկան:
Վերջին արդյունքները
12/09/09 «Ցյուրիխ»- «Գրահոպերս» 4:3 /Ալֆոնս 14, Էգերտեր 41, Ֆոնլանտեն 70, Մարգայրաս 73: Զարատե 7,81, Բեն Խալիֆա75/
12/09/09 «Էսպանյոլ»- «Ռեալ» 0-3 /Գրաներո 39, Գուտի 77, Ռոնալդու 90/
Գիտե՞ք արդյոք
«Ցյուրիխն» ու «Ռեալն» արդեն հանդիպել են: Դա տեղի է ունեցել հեռավոր 1964-ի Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչում: Մադրիդցիները հեշտությամբ կոտրեցին շվեյցարացիների դիմադրությունը: Իսպանիայում արքայական ակումբը մրցակցի դարպասը 6 անպատասխան գնդակ ուղարկեց, իսկ հյուրընկալվելիս առավելության հասավ 1:2 հաշվով: Եզրափակիչում «Ռեալը» 1:3 հաշվով զիջեց «Ինտերնացիոնալեին»: