Thursday, September 17, 2009

ՄԱՐԶՈՒՄ ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ

Խաբի Ալոնսոն, Մետցելդերը և Ալբիոլը բաց թողեցին մարզումը
«Ռեալ» Մադրիդը «Խերեսի» հետ խաղին շարունակեց նախապատրաստվել անձրևի տակ: Հինգշաբթի կայացած մարզումը, որի ընթացքում հիմնական աշխատանքը կենտրոնացած էր գնդակի հետ աշխատանքի վրա անավ առանց Խաբի Ալոնսոյի, Քրիստոֆ Մետցելդերի և Ռաուլ Ալբիոլի: Պարապմունքի սկզբում թիմակիցները շնորհավորեցին Մարսելոյին, որը հայր է դարձել:



Wednesday, September 16, 2009

Champions League. Հիանալի մեկնարկ Ցյուրիխում

Մադրիդի Ռեալը հաղթանակով մեկնարկեց 2009/10 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում` արտագնա խաղում 2-5 հաշվով առավելության հասնելով Ցյուրիխի նկատմամբ:



0-1` Կրիշտիանո Ռոնալդու 27'
0-2` Ռաուլ 33', 0-3` Իգուային 46'
2-4` Կրիշտիանու Ռոնալդու 89'
2-5` Գուտի 96'

Չեմպիոնների լիգայի խաղարկության հաջորդ հանդիպումը Մադրիդի Ռեալը կանցկացնի սեպտեմբերի 30-ին` Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում: Մեր հաջորդ զոհը կլինի Մարսելի Օլիմպիկը:

Tuesday, September 15, 2009

Champions League. ԱՌԱՆՑ ԳՈՎԱԶԴԻ


«Լետցիգրունդ» մարզադաշտում կայանալիք «Ցյուրիխի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի խաղի ընթացքում Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկին որևէ գովազդ չի լինի : Շվեյցարիայում բուքմեյքերական գրասենյակները կարող են գովազդվել միայն տեղի իշխանությունների կողմից: Հետևաբար, հաշվի առնելով այն, որ Շվեյցարիան չի ենթարկվում Եվրոպական միության օրենքներին, Մադրիդի «Ռեալը» և BWIN ընկերությունը որոշում են կայացրել այս խաղի ընթացքում մարզաշապիկներից հանել BWIN գրությունը:

Champions League. ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ «ՍԱՆՏԻԱԳՈ ԲԵՌՆԱԲԵՈՒ»

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալի» մրցակիցը կլինի մրցաշարի հիմնական փուլի նորեկ «Ցյուրիխը»:

Մեջբերումներ Բեռնար Շալլանդ, «Ցյուրիխի» գլխավոր մարզիչ

Ես գիտեմ, որ նախորդ մրցաշրջանում «Միլանի» դեմ խաղի ընդմիջման ժամանակ իմ ֆուտբոլիստներից մի քանիսը մոտենում էին մրցակից թիմի ֆուտբոլիստներին և խնդրում էին փոխանակել մարզաշապիկները: Չեմ կարող նրանց մեղադրել Ռաուլի կամ Կրիշտիանո Ռոնալդուի մարզաշապիկն ունենալու ցանկության մեջ: Սա խոսում է միայն այն մասին, որ նրանք ֆուտբոլի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն: Պարզապես հիանալի է, որ մենք մասնակցում ենք այս ամենին, մենք ցանկանում ենք բավականություն ստանալ, սակայն միայն դա բավարար չէ: Մենք նաև ցանկանում ենք ներկայացում ցույց տալ, հպարտանալ մեզանով և պայքարել մինչև վերջ: Մենք ցանկանում ենք ապացուցել, որ արժանի ենք այստեղ լինելուն: Միշել Պլատինին իրավացի էր, երբ համեստ թիմերին Չեմպիոնների լիգային մասնակցել

ու հնարավորություն տվեց, և եթե մենք ցանկանում ենք արդարացնել այդ որոշումը, պետք է ինչ-որ յուրահատուկ բան ցույց տանք:

Մանուել Պելլեգրինի, «Ռեալի» գլխավոր մարզիչ

Իմ պատկերացմամբ գոյություն չունի հիմնական կազմի գաղափարը: Իմ տրամադրության տակ կան 23 ֆուտբոլիստներ, որոնք պետք է պարբերաբար խաղան, և ես բոլորից առավելագույնն եմ պահանջելու: Կարևոր է յուրաքանչյուրի մոտ մոտիվացիայի անհրաժեշտ մակարդակը պահպանելը և ոչ մեկին չմոռանալը: Չեմպիոնների լիգան հսկայական հետաքրքրություն է առաջացնում, և մենք պետք է ձգտենք հաջողության հանսնել: Այս տարի եզրափակիչը կանցնի Մադրիդում: Բնականաբար, դա մեծ պատասխանատվություն է առաջացնում մեզ մոտ, քանի որ մենք, իհարկե, ցանկանում ենք սեփական հարկի տակ նվաճել տիտղոսը: Պետք է հարգել միմյանց: Ես տեսել եմ «Ցյուրիխի» մասնակցությամբ չորս հանդիպում: Դա մի թիմ է, որը ձգտում է հարձակողական ֆուտբոլ խաղալ: Դա ուժեղ հարձակվողներ ունեցող ակումբ է: Նրանք, ինչպես և մենք, ցույց կտան այն ամենն, ինչի ունակ են:

Առանցքային փաստեր

«Ցյուրիխը» խմբային մրցաշարի ուղեգիր ձեռք բերեց հիմնականում «Վենտսպիլսի» նկատմամբ տարած վստահ արտագնա հաղթանակի շնորհիվ: Յոհան Ֆոնլանտենը, Սիլվեն Էգերտերը և Դուշան Ջուրիչը շվեյցարացիների նկատմամբ երեք գնդակի առավելություն ապահովեցին, իսկ սեփական հարկի տակ նրանք Լատվիայի չեմպիոնին պարտության մատնեցին 2:1 հաշվով: «Ռեալը» Չեմպիոնների գավաթի համար իր նախորդ արշավն ավարտեց 1/8 եզրափակիչում՝ ընդհանուր 0:5 հաշվով զիջելով «Լիվերպուլին»: Այդպես մադրիդցիներն արդեն 13-րդ անգամ անընդմեջ հաղթահարեցին խմբային փուլի արգելքը, ընդ որում 7 դեպքում նրանք խմբից դուրս են եկել առաջին տեղով: Մյուս կողմից, հինգերորդ անգամ անընդմեջ, «Ռեալը» պարտվեց արդեն 1/8 եզրափակիչում: . Նախորդ տարվա խաղարկությունը «Ռեալը» սկսեց «Սանտիագո Բեռնաբեուում» ԲԱՏԷ-ի նկատմամբ տարած հաղթանակով /2:0/, իսկ 2007/08 մրցաշրջանի մեկնարկում մադրիդցիները 2:1 հաշվով առավելության են հասել «Վերդերի» նկատմամբ: Դրան նախորդած երեք տարիների ընթացքում արքայական ակումբը մեկնարկում պարտություններ էր կրում: Երկու անգամ նրանք զիջել են «Լիոնին /0:3, 0:2/, իսկ երրորդ դեպքում հաղթանակը բաժին էր հասել «Բայերին»՝ 0:3: Նախորդ խաղարկության խմբային մրցաշարի երեք հանդիպումներից երկուսում «Ռեալը» հաղթանակ է տարել: Մադրիդիցները երեք միավոր վաստակեցին Մինսկում /ԲԱՏԷ/ և Սանկտ ՊետերբուրգումԶենիթ»/ և Իտալիայում պարտվեցին «Յուվենտուսին»:

Ի՞նչ կա չկա

«Ցյուրիխ»

Վնասվածքներ ունեցողներ` Դանիել Շտյուկի /ոտնաթաթ/, Հայնց Բարտմյոլլեր /ծունկ/, Յասսին Շիկաուի /ծունկ/, Մարկո Շենբեխլեր /ազդր/ Որակազրկվածներ՝ չկան

Զգուշացվելու դեպքում հաջոր խաղը բաց կթոնեն՝ չկան:

«Ռեալ»

Վնասվածքներ ունեցող՝ Սերխիո Ռամոս /ձախ ոտքի ջիլ/

Որակազրկվածներ՝ չկան

Զգուշացվելու դեպքում հաջորդ խաղը բաց կթողնեն՝ չկան:

Վերջին արդյունքները

12/09/09 «Ցյուրիխ»- «Գրահոպերս» 4:3 /Ալֆոնս 14, Էգերտեր 41, Ֆոնլանտեն 70, Մարգայրաս 73: Զարատե 7,81, Բեն Խալիֆա75/

12/09/09 «Էսպանյոլ»- «Ռեալ» 0-3 /Գրաներո 39, Գուտի 77, Ռոնալդու 90/

Գիտե՞ք արդյոք

«Ցյուրիխն» ու «Ռեալն» արդեն հանդիպել են: Դա տեղի է ունեցել հեռավոր 1964-ի Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչում: Մադրիդցիները հեշտությամբ կոտրեցին շվեյցարացիների դիմադրությունը: Իսպանիայում արքայական ակումբը մրցակցի դարպասը 6 անպատասխան գնդակ ուղարկեց, իսկ հյուրընկալվելիս առավելության հասավ 1:2 հաշվով: Եզրափակիչում «Ռեալը» 1:3 հաշվով զիջեց «Ինտերնացիոնալեին»: